|
Submitted by Anna Mnatsakanyan on Jul 19, 2011 Viewed 2602 times, 27.14 per week. Rated 0 times with the average rating of 0.00 out of 10 Normal View: 400 X 300 pixels, 34,184 bytesLarge View: 800 X 600 pixels, 123,236 bytes |
|
| Description Երևան, Մալաթիա, 17.07.2011 Սովորում ենք պարել հայերեն: Էջմիածին: Իր բնույթով եզակի այս պարը դեռևս նախաքրիստոնեական ժամանակաշրջանից մեզ հասած բազում պարանմուշներից մեկն է, բնորոշ է Կարնո գավառին: Պարի սկզբնական անվանումը մեզ չի հասել, սակայն բոլոր շարժումները, այդ թվում` դեպի վեր պարզած թևերը, իրենց մեջ կրում էին արևապաշտական խորհուրդ: Քրիստոնեության ընդունումից հետո պարը նոր խորհուրդ ձեռք բերեց, և ժողովուրդը Մայր Աթոռի օրը (Զատկից 64 օր հետո` առաջին կիրակի օրը) պարում էր ‘Էջմիածին’ և դեպի վեր պարզած թևերով կարծես կերտում Մայր եկեղեցու գմբեթը: Հատկապես նրանք, ովքեր հնարավորություն չունեին այդ օրն Էջմիածնում գտնվելու: Ի դեպ, այս պարը պարվել է միայն Մայր Աթոռի օրը և այս առումով համարվում է ծիսական: Date 17 Jul, 2011 Comments |
||