|
Submitted by Anna Mnatsakanyan on Jul 25, 2011 Viewed 3109 times, 32.57 per week. Rated 0 times with the average rating of 0.00 out of 10 Normal View: 400 X 300 pixels, 24,254 bytesLarge View: 800 X 600 pixels, 84,306 bytes |
|
| Description Երևան, Մալաթիա, 24.07.2011 Սովորում ենք պարել հայերեն: Աստվածածնա պար ...........Պարվել է միայն Մարիամ Աստվածածնի Վերափոխման օրը (օգոստոսի երկրորդ կիրակին) և միայն սրբատեղիներում: Ինչպես և հեթանոսական ժամանակներում, կապվել է խաղողօրհնեքի հետ: Այս պարը ևս նախաքրիստոնեական ժամանակներից մեզ հասած` հեթանոսական մայր աստվածության պաշտամունքին նվիրված ծիսական պար է: Հնում նվիրված է եղել Անահիտ Աստվածամորը: Ուներ նաև պտղաբերության խորհուրդ և կապվում էր խաղողօրհնեքի հետ: Դանդաղ, հանդիսավոր պար է: Պարի ողջ ընթացքում մարմինը 45 աստիճան շրջված է դեպի աջ` դեպի Անահիտ Աստվածամոր տաճարը, հետագայում` դեպի եկեղեցու խորանը: Դեպի աջ գնացող հանդիսավոր քայլերն ունեն ուխտի գնալու խորհուրդ, իսկ եկեղեցուն հասնելուն պես խոնարհվում ենք խորանի առջև: Պարվել է միայն Մարիամ Աստվածածնի Վերափոխման օրը (օգոստոսի երկրորդ կիրակին) և միայն սրբատեղիներում: Ինչպես և հեթանոսական ժամանակներում, կապվել է խաղողօրհնեքի հետ: Date 24 Jul, 2011 Comments |
||